Դավիթ Իշխանյան. Արցախում նշվեց ՀՅԴ 120 – ամյակը


ՀՅԴ 120-ամյակին նվիրված ձեռնարկում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքը:

Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, Սրբազան հայր, պետական այրեր, սիրելի ընկերներ ¨ հյուրեր: Այսօր բոլորիս տոնն է, Հայ Յեղափոխական Դաշնակցությյունը 120 տարեկան է:

Մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության, Սրբազան հայր, պետական այրեր, սիրելի ընկերներ ¨ հյուրեր: Այսօր բոլորիս տոնն է, Հայ Յեղափոխական Դաշնակցությյունը 120 տարեկան է: Երբ 1990թ-ին աշխարհասփյուռ հայությունը տոնում էր ՀՅԴ հիմնադրման 100-ամյակը, գնահատում ¨ վերլուծում նրա անցած ուղին, մեր ժողովրդի համար ուղենշում նոր բարձունքների նվաճում, արցախահայության մոտ դեռ¨ս շատ նվազ էին դաշնակցության մասին պատկերացումներն ու իմացությունը: Մեզ համար դեռ¨ս շոշափելի ¨ առարկայական չէր Դաշնակցություն հասկացողությունը: Քչերի համար էր այն ազգային գաղափարներ դավանող կառույց, իր անցյալի թողած հետքերով, ոմանց մեջ նա մանր բուրժուական ¨ կապիտալիստական հակումներ ունեցող միավորում էր, ոմանց մեջ հակասովետական գաղափարներ սերմանող միություն, իսկ ոմանց մեջ էլ բոլշ¨իկ- համայնավար խփող մաուզերիստի կերպար: Ինչ կերպով էլ այն ներակայանար խորհրդային փլուզվող համակարգի մայրամուտին ազգային ազատագրական պայքարի նոր ար¨ածագ ապահովող Արցախ աշխարհին, ժամանակ էր պետք նրան իր ողջ էության մեջ ճանաչելու ¨ ընկալելու:

Երբ երկու տարի առաջ այս նույն հարթակից ինձ, որպես ՀՅԴ Արցախի օրվա ԿԿ-ի ներկայացուցչի, խոսք էր վերապահված ՀՅԴ հիմնադրման 118-ամյակի առիթով պատգամ փոխանցելու ներկաներին, ես չէի ակնկալում, որ Դաշնակցության 120-ամյակին նորից ինձ կվիճակվեր բարձրանալու այս հարթակը, ես այն ժամանակ փորձեցի ժամանակից առաջ անցնելով հիշատակել ՀՅԴ 120-ամյակի մասին` §դար ու քսան տարի¦ բառակապակցությունը պատմական ակնթարթ համարելով: Վերջին 2 տարին էլ անցավ մի այլ ակնթարթով` իր մեջ բոլորելով նոր, հարուստ ¨ հայության համար ճակատագրական էջեր:

Երբ փորձում էի ժողովել մտքերս Դաշնակցության մասին, ¨ նրանց հանձնել անխոս, բայց աստիճանաբար լեզու առնող սպիտակ էջերին, ավելի շատ ընկնում էի մտորումների գիրկը: Խորհում էի, մտածում, վերլուծում, գնահատում, քննադատում, մեկնաբանում: Սակայն իմ մտորումների ամենակար¨որ առանցքը սեփական ժողովրդի անցյալի, նրկայի ու ապագայի մասին էր: Վերջապես ուզում էի հասկանալ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս ¨ ուր ենք գնում: Այս հարցերի պատասխանը տարիների ընթացքում իմ մեջ փոխվել են եր¨ակայական առումով` միշտ նախորդ ու հաջորդ վերջապեսը իրար փոխարինելով: Վերջապես այսօր էլ ուզում եմ հարցնել ինքս ինձ ¨ բոլորիդ` ով ենք մենք, որտեղից ենք գալիս ¨ ուր ենք գնում:

Շատ պարզամիտ կլիներ այստեղ շարադրել այն, ինչ գրված է գիտական գրքերում կամ դասագրքերում: Դրանք լոկ շարադրանքներ են տեղեկություններ փոխանցելու սերունդներին, այլ ոչ թե լիարժեք պատասխաններ: Յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում: Հենց այդ ոչ ճիշտ պատասխանները դարերի ընթացքում մեզ ժառանգել են այն, ինչ ունենք այսօր: Նույնիսկ այսօր դեռ չունենք ժառանգած ամբողջական պատասխան, այլ գտնվում ենք փնտրտուքի մեջ, փնտրտուք տիեզերական մի մեծ լաբիրինթոսում: Փնտրում ենք բոլորով, ազգովի. Հայաստանում, Սփյուռքում, Արցախում, Ջավախքում, ամեն տեղ ուր հայ կա, փնտրում ենք աշխարհի բոլոր ծալքերում: Փնտրում ենք, բայց դեռ ճշմարիտ պատասխաններ չենք գտնում:

Դարերի փնտրտուքը մեզ սովորեցրեց պայքարել, խոնարհ ¨ ընկճված վիճակից պայքարելով գլուխ բարձրացնել, սեփական եսը ընդհանուրին զոհաբերելով առաջ շարժվել, շարժվել դեպի նոր բարձունքներ: Դեպի անկախ պետականություն, դեպի միացյալ Ազատ ¨ անկախ Հյասատան:

Այսպես ծնվեց Դաշնակցությունը: Նա փորձեց հասկանալ իր ժողովրդի տեղն ու դերը այս աշխարհում, հասկացավ ¨ ելավ պայքարի, պայքարեց ու նվաճեց: Նախ փոքր բարձունքներ: Նա հասկացավ աշխարհի օրենքները, գրված թե չգրված, իր համար բացահայտեց չլուսաբանված, երբեմն խիստ գաղտնի կոդեր, իր վրա կրեց մեծ հարվածներ, հաճախ անդառնալի կորուստներով, բայց կար¨որը` հասկացավ: Հասկացավ, թե որտեղից են իր արմատները ¨ ուր են նրան տանում: Հասկացավ ու նվաճեց: Մեծ բարձունքներ նվաճելու համար պետք են աջակիցներ, գաղափարական ու համակիր ժողովրդական մասաներ, ազգային դիմագիծ ունեցող հանրություն: Եվ նա իր շուրջը համախմբեց նրանց, ովքեր անտարբեր չէին իրենց ժողովրդի ապագայի նկատմամբ, ովքեր պատրաստակամ էին իրենց սերունդների համար կերտել Նոր Հայաստան, համախմբեց համակիրների ստվար շրջանակ: Գործելով յուրահատուկ համեստությամբ, նա նպատակ չդրեց փառքի համար գրելու իր կենսագրությունը, այլ որդեգրեց իր բազմաչարչար ու տառապած ժողովրդի շահերի պաշտպանի ու նրա ապագան կերտողի պատասխանատվությունը, իր ժողովրդի մեջ առկա ստրկամիտ տրամադրությունների կողքին նոր հոգեկերտվածքով հայի տեսակի կերտմանը: Շահն ու փառքը ամեն¨ին էլ պատճառ չէին նրա հերոսագործությունների: Նա ուներ ¨ այսօր էլ ունի մեկ շահ. դա իր ժողովրդի բարգավաճման ու իր պետության զարգացման ¨ հզորացման շահն է:

Հզոր հայրենիքի գաղափարի հավատարմությունը նրա կենսափիլիսոփայությունն է:

ՀՅԴ 120-ամյակի տոնակատարությունների շարքում բազմաթիվ պատգամներ են փոխանցվել կուսակցական պատասխանատու ընկերների կողմից տարբեր շրջաններում: Պատգամներ ներքին ու արտաքին լսարանների համար, պատգամներ ինչպես ՀՅԴ, այնպես էլ մեր ժողովրդի ու պետության անունից:

Այդ պատգամները բխում են ինչպես մեր ներկայից, այնպես էլ ուղղված ապագային: Մեր առջ¨ ծառացած ամենալուրջ մարտահրավերների հաղթահարմանն են դրանք ուղղված, ապագա հեռանկարներին: Եվ Այդ ամենը կատարվում է համեստությամբ, չերկնչելով, սկզբունքային դիրքորոշումներով:

Հնչած ելույթներում հիմնական առանցքներն էին` ցեղասպանությանը ¨ Հայ դատին վերաբերող գաղափարներ, հայրենիի պետության ամրապնդման ¨ հզորացման համար անհրաժեշտ դաշնակցության մոտեցումներ, համայն հայության միասնականության` մեկության գաղափար ¨, անշուշտ, Արցախի դատի արդարացի հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Ծանոթանալով բոլոր ելույթներին, մտածեցի` այո թե՛ ցեղասպանության, թե հայրենի պետության հզորացման ¨ թե հայ ժողովրդի միասնության մեջ գոնե վերջին 20 տարում ¨ անշուշտ նա¨ այսօր ամենառարկայական գործոնը հանդիսացել է Արցախը: Արցախյան շարժումը մեր օրերում նախ կանխեց, արգելակեց պանթուրքիստական նկրտումները, որոնք իրենց գագաթնակետին էին հասել 1915թ. հայոց ցեղասպանությամբ: Արցախյան շարժման ալիքների վրա ստեղծվեց հայկական նորանկախ պետականությունը ¨ ինչու չէ, եթե անկեղծ լինենք մերօրյա ազգային գաղափարախոսությունը: Եվ վերջապես այն առանցքը, որ համայն հայությունը մղում է դեպի մեկության, ներկա դրությամբ Արցախն է, վկան ազգային տուրքի ձ¨ ստացած ¨ տարիներ շարունակ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի միջոցով կազմակերպվող նվիրահավաքները, որոնք հիմնականում ուղղվում են դեպի Արցախ:

Ահա թե ինչ կշիռ է ներկայացնում Արցախի գաղափարը մերօրյա հայ իրականության մեջ: Եվ դա պարտավորեցնող է: Պարտավորեցնող է, քանի որ համայն հայության ուշադրությունը ս¨եռված է Արցախի վրա: Այդ պարտավորությունը իր հետ բերում է նա¨ պատասխանատվություն. պատասխանատվություն, որ ծանրանում է առավելաբար Արցախի իշխանությունների, բայց նա¨ քաղաքական ուժերի ու ինչու չէ նրա ժողովրդի վրա: ՀՅ Դաշնակցությունը եղավ Արցախի պետության ստեղծման ակունքներում դեռ¨ս այն օրերին, երբ հազիվ լրանում էր իր դարեկանը: Եղավ կիզակետում ¨ մեծ զոհողությունների գնով հաստատեց պետականություն: Այսօր ¨ս մենք չենք խուսափում պատասխանատվությունից: Մենք Արցախի իշխանությունների ¨ հատկապես ԼՂՀ նախագահի կողքին ենք, հենց այդ պատասխանատվությունից ելնելով, գիտակցելով ¨ զգալով, որ մեր` Արցախի ՀՅԴ կառույցի պատասխանատվությունը առավել է, քանի որ մենք մի մեծ ընտանիքի, մի մեծ գաղափարական փաղանգի` Դաշնակցության մի մասնիկն ենք:

Դաշնակցությունն ինքն իրեն դրվատելու հատկանիշներ չունի, թող մեզ գնահատեն կողքից, կար¨որ չէ դրական թե բացասական, մեզ համար կար¨որը ժողովրդի վստահությունն է. յուրաքանչյուրն արժանի է իր վաստակին, Դաշնակցությունն էլ հայ ժողովրդի մեջ ունի իր արժանի վաստակը:

Դաշնակցությունը 120 տարեկան է, շնորհավոր տոնդ հայ մարդ, հայոց պետություն, քանզի դուք էիք պատճառը նրա ծնունդի…

Տպել Տպել