Թուրքիան մերժում է Հայաստանի հետ Դիվանագիտական հարաբերությունները

KiroԵրեւանում դեկտեմբերի 12-ին նախատեսված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին կմասնակցի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին: Թե որքանով են իրական այն խոսակցությունները, որ Ա.Դավիթօղլուի այցի ընթացքում կքննարկվի հայ-թուրքական սահմանը բացելու հարցը, ինչի համար այս անգամ Թուրքիան իբրեւ շահագրգռված է, ՙԻրավունքը՚ պարզեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանից:

-Պարոն Մանոյան, ինչ կա իրականում այս ամենի տակ թաքնված:

– Պարզապես, Թուրքիան ուզում է տպավորություն ստեղծել, թե իբր գործընթաց կա Հայաստանի հետ, որպեսզի միջազգային ճնշումներից խուսափեն: Իսկ Դավիթօղլուի այցելությունը ոչ մի առնչություն չունի Հայաստան-Թուրքիա կամ հայ-թուրքական փոխհարաբերությունների հետ:

– Ամեն դեպքում, այդ այցը մեզ վրա դրական, թե բացասական անդրադարձ կունենա:

– Որեւէ կերպ չի անդրադառնա: Եթե ինչ-որ անդրադարձ ունենա, ավելի շուտ կասեի` բացասական, պարզապես սրանով նրանք մեկ անգամ եւս կիհշեցնեն, որ Թուրքիան մերժում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները եւ շարունակում է շրջափակման մեջ պահել:

– Այսինքն` որեւէ ակնկալիքներ էլ պետք չէ ունենալ այդ այցելությունից:

– Ինքն այցելում է մասնակցելու տարածաշրջանային մի կազմակերպության ժողովի, եւ որեւէ հանդիպում, որքանով տեղյակ եմ, նախատեսված չէ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com

Տպել Տպել