Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն անդրադարձել է Դավութօղլուի հայտարարությանը

aramՀայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի կատարած յուրքանչյուր զիջում, որին անցած մի քանի տասնամյակների ընթացում հասել է հայկական կողմը, ավարտվել է Թուրքիայի ամբարտավան պնդումներով, որ իրենց քաղաքականության ճկունությունը հասել է իր սահմանագծին, և որ հայերը «պետք» է հավերժ բավարարված լինեն Անկարայի կատարած զիջումներով: Այս մասին, «Արմենպրես» -ի փոխանցմամբ, գրում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Ըստ Համփարյանի` այս գործելաոճի վերջին ակորդն էր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, որով վերջինս Օսմանյան կայսրության կազմակերպած տեղահանությունները «անմարդկային» է անվանել:

«(Հայոց ցեղասպանության) ակնհայտ փաստի աննշան «ընդունում», որին համարյա ամիջապես հաջորդեց «Հուրիեթ» թերթի «Հայկական սփյուռքը պետք է տեսնի 1915 թվականի հանդեպ թուրքական մոտեցման փոփոխությունը» խորագրով հոդվածը»,- գրում է Արամ Համփարյանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու համար դեկտեմբերի 12-ին Երեւան ուղեւորության ժամանակ փորձել է փաթեթավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ թուրքական նախապայմանները: Ինքնաթիռում թուրքական «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում Դավութօղլուն 1915 թ.-ին Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանությունը անմարդկային է անվանել;

armenpress.am

Տպել Տպել