Ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների. ովքե՞ր են լինելու ԱԺ 4 խմբակցությունների ներկայացուցիչները ՍԴ-ում

ազգայինժողով1Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը», այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ին, Ազատության հրապարակից երթով շարժվելու են դեպի Սահմանադրական դատարան:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրանք այնտեղ ընթերցելու են իրենց հայտարարության տեքստը ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Իսկ երեկ ՍԴ-ին ուղղված դիմում-բողոքը նրանք հանձնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի 24 ժամվա ընթացքում ԱԺ-ն այն հանձնի ՍԴ-ին:

Նիստի օրը, բնականաբար, դեռ հայտնի չէ, բայց ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները ՍԴ-ում երեքը կլինեն: «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը ՍԴ-ում կվիճարկեն Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ փաստաբան Մերի Խաչատրյանը:

news.am

Տպել Տպել