Ադամ Շիֆն Օբամայից պահանջել է թույլատրել Հայոց ցեղասպանության գորգի ցուցադրությունը Կապիտոլիումում

gorgԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային` պահանջելով թույլատրել Հայոց ցեղասպանության գորգը ցուցադրել Կապիտոլիումի միջոցառմանը: «Շատ ամերիկացիներ, ներառյալ Կոնգրեսի իմ կոլեգաներից շատ շատերը, տեղյակ չեն Հայոց ցեղասպանության տարիներին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության ծավալների և բովանդակության մասին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ասել է կոնգրեսականը:

Շիֆը նաև ընդգծելել է, որ ամերիկյան առատաձեռնությունը չի մոռացվել և անպատասխան չի մնացել հայերի կողմից: 1925 թվականին Լիբանանի Ղազիր որբանոցում ապաստան գտած մի խումբ հայ որբեր գորգ են գործել, որն այժմ հայտնի է «Հայոց ցեղասպանության որբերի գորգ» անվանմամբ, և որպես երախտիքի նշան նվիրվել ԱՄՆ նախկին նախագահ Քելվին Քուլիջին:

Իր հայամետ դիրքորոշմամբ մշտապես աչի ընկած կոնգրեսականը պատրատվում է ուսուցողական միջոցառում կազմակերպել Կապիտոլիումի բլրում, ուր ներկա կլինեն ԱՄՆ հայ համայնքի անդամներ, պատմաբաններ, Հայոց ցեղասպանությունից փրկվածներ, Կոնգրեսի անդամներ և նրանց աշխատակազմը: «Կարծում եմ նպատակահարմար կլինի միջոցառմանը ցուցադրել «Ղազիրի գորգը», որը մարմնավորում է ցեղասպանության ողբերգությունն ու հայ ժողովրդի վերածնունդը: Ես ամենայն հարգանքով պահանջում եմ, որ այն տրամադրվի միջոցառման համար»,- գրված է նամակում:Aram

Ամերիկահայերը ողջունել են կոնգրեսական Ադամ Շիֆի պահանջը և իրենց աջակցությունը հայտնել նախաձեռնությանը:

«Անկախ նրանից, Սպիտակ տունը վերջ ի վերջո կմերժի ամերիկյան այս յուրահատուկ ունեցվածքի վրա դրված թուրքական վետոն, թե ոչ, մենք անհամբերությամբ սպասում ենք Կոնգրեսում կայանալիք ոգևորիչ և ուսուցողական միջոցառմանը, որ լույս է սփռում արվեստի գործի պատմական բովանադակությանը` ներկայացնելով ցեղասպանության ժխտողականության ներկայացրած վտանգները և այն գինը, որ մենք վճարում ենք (Հայոց ցեղասպանությունից) պատասխանտվությունից խույս տվող Անկարայի քարոզչության մեջ մեր կառավարության ամոթալի մեղասակցության համար»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

armenpress.am

Տպել Տպել