Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Vahan-HovhannsiayanՆախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: Դեռ որոշում չկա թե ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին խորհրդարանում։

28/12/2013

Տպել Տպել