Կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել

ԱրծվիկԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսել է հանրակրթական ոլորտում սպասվող կրճատումների մասին։

Շուրջ 10 հազար աշխատատեղ է կրճատվելու, եւ ըստ պատգամավորի, այդքան ընտանիք հայտնվելու է սոցիալական ծանր պայմաններում:

«Կարծես, կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել. որքան հնարավոր է՝ շատ հակապետական գործողություններ իրականացնել», – ասել է Արծվիկ Մինասյանը եւ շարունակել,- «Դիմում ենք ԱԺ-ին, առաջարկում, որ այս հարցի շուրջ մանրամասն քննարկում հրավիրվի, եւ եթե կառավարությունը կանխամտածված է իրականացնում նման քաղաքականություն, բռնենք ձեռքը եւ թույլ չտանք: Թե’ Երեւանում, թե’ մարզերում նման վարքագիծը բերում է կրթական, դպրոցական միջավայրի վերացման: Չէ՞ որ դրանք պատահական մարդիկ չեն, այլ դպրոցների շունչն են»:

yerkirmedia.am

Կառավարությունն ուզում է ուսուցիչների 7 հազար աշխատատեղ կրճատել

Թող իշխող կուսակցությունն ապացուցի իր հրեշտակային էությունը

ԱրծվիկԵթե իշխող ՀՀԿ-ն ուզում է ապացուցել, որ հոգ է տանում երկրի քաղաքացիների մասին, թող խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծեն գազի դիմաց պարտքի հարցով եւ ակտիվորեն մասնակցեն դրա աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է ապացուցել, որ իրենք հրեշտակներ են, թող անի դա՝ գնալով հանձնաժողովի ստեղծմանը»,-ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմության առաջարկությունը՝ գազի դիմաց ՌԴ-ին ունեցած պարտքի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, դա անընդունելի է համարել:

«Սովորաբար, ընդդիմությունը չի փորձում լուծել խնդիրները, ուղղակի ուզում է ցույց տալ հասարակությանը, որ իրենք անգնահատելի հրեշտակային գործ են անում, իսկ մնացած բոլորը սրիկաներ են: Քաղաքականության մեջ դա չի անցնում»,-նշել էր Գալուստ Սահակյանը: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական ոչ կոալիցիոն ուժերի վարքը դիվերսիա է, որի միջոցով նրանք ուզում են դիվիդենտներ շահել:

Երեւանում վճարովի ավտոկանգառների համար մրցույթում խախտվել են մրցակցության պայմանները

Երեւանում վճարովի ավտոկանգառների համար մրցույթում խախտվել են մրցակցության պայմանները: Այս մասին, երեկ՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը չպետք է մրցույթ անցկացներ միայն մեկ ընկերության մասնակցությամբ եւ դա անել փակ ռեժիմում:

Ի պատասխան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել է, որ բարձրացված հարցը կընդունվի ի գիտություն: «Ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մեր ռեսուրսները սահմանափակ են թե անձնակազմի, թե բյուջեի առումներով: Մենք չենք կարող ուսումնասիրել բոլոր ոլորտները: Դրա համար ենք կարեւորություն տալիս քաղաքացիական սեկտորից, ողջ հասարակությունից ստացվող ահազանգերին»,-ասել է Շաբոյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ իր անհանգստությունը ՏՄՊՊՀ-ին կփոխանցի գրավոր տեսքով: «Այսպես, թե այնպես, պարոն Շաբոյանը խոստացել է քննարկել այս խնդիրը»,-հայտարարել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ վճարովի ավտոկանգառները Երեւանում գուծում են 2013-ի օգոստոսի 1-ից: Ինչպես սեպտեմբերին հայտարարել է «Փարքինգ Սիթի Սերվիս» օպերատոր ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը, ավտոկայանատեղիների ցանցում ներդրումները 2013-ին կազմել է 5 մլն դոլար, 2014-ին նախատեսվում է նույնքան:

news.am

Տպել Տպել