Ազգային ժողովը մերժեց գազային հանձնաժողով ստեղծելու առաջարկը

arm138779401010Իշխանական կոալիցիան մերժեց գազային պայմանագրերի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը:

«Կողմ` 44, դեմ` 58, ձեռնպահ`3: Որոշումը չի ընդունվել», – քվեարկության արդյունքները հրապարակեց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նախաձեռնության հեղինակները հայտարարեցին, որ Հանրապետականն իր քվեարկությամբ ապացուցեց, որ թաքցնում է հանցավոր գործարք:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-ն «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, ուզում էին առաջարկվող հանձնաժողովի միջոցով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. 2011-ից ինչպե՞ս է գոյացել 300 մլն դոլար պետական պարտքը, որի դիմաց ռուսական կողմին է փոխանցվել «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչո՞ւ Հայաստանի սահմանին 159 դոլար արժեցող գազը բնակչությանը 110 տոկոսով ավելի թանկ՝ 380-ով հասնում, ինչո՞ւ կառավարությունը երաշխավորեց, որ մինչև 2044 թվականը ռուսական գազ է գնելու միայն «Գազպրոմ»-ից:

Չնայած հերթական նախաձեռնության տապալմանը` խորհրդանական ոչ իշխանական ուժերը «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ շարունակելու են խորհրդարանում բարձրացնել հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերը:

azatutyun.am

Տպել Տպել