«Օգնիր եղբորդ» հիմնադրամը Հայաստանում բնակվող սիրիահայ 500 ընտանիքի պարենային սննդամթերք կտրամադրի

օգնիրե«Օգնիր եղբորդ» հիմնադրամը, հավատարիմ մնալով, իր սկզբունքներին ու նպատակներին, շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը, մասնավորապես` հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:

«Օգնիր եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ ժամը 12:00-18:00-ը, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է սննդամթերք:

Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:

Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի գրասենյակում՝ Հանրապետության 30, ամեն օր` ժամը 12.:00-ից մինչև 16:00-ը:

Տպել Տպել