Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ԱԺ ոչ իշխանական ուժերը քննարկումները կշարունակեն

logoԱԺ-ում այսօր գումարվել է չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության հերթական փակ նիստը։ Քննարկվել է դարձյալ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, սակայն նախագծի շուրջ վերջնական եզրակացություն դեռ չի կայացել։
Իսկ կուտակային կենսաթոշակային օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ առաջիկա պայքարի շուրջ ուժերը հայտարարությամբ հանդես կգան, քանի որ այս առումով քննարկումը շատ ընդհանուր եզրեր է դուրս բերել։

Ինչպես հայտնել է ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, չորս ուժերի մասնակցությամբ նիստերն արդեն կայուն ձեւաչափ են, օրակարգը հարուստ է։

“Բայց չեմ խոսի բոլոր այն հարցերի մասին, որոնք քննարկվում են”,- ասել է նա։

Խոսել է այսօրվա նիստում ձեռք բերված համաձայնությունների մասին, եւ նշել, որ կուտակայինի վերաբերյալ հանդես կգան կոչով՝ ուղղված քաղաքացիական ակտիվիստներին, որ ավելի ակտիվ պայքարեն, իրենք էլ կմիանան նրանց, քանի որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել։
Առաջիկայում կրկին նիստ կգումարվի՝ նորից քննարկելու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

Տպել Տպել