Հարավային Դակոտան մերժել է Ադրբեջանի հովանավորած հակահայկական բանաձևը

dakotaԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանցի լոբբիստների ներկայացրած հակահայկական HCR 1020 բանաձևը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կոնգրեսի աղբյուրները Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբին հայտնել են, որ ընդլայնված քննարկումներից հետո բանաձևը ներկայացրած կոնգրեսական Լանս Ռասելը ստիպված է եղել պաշտոնապես ետ վերցնել այն: «Ցավալի է, որ բանաձևն այսքան հեռուն է գնացել, բայց լուսավոր կողմն այն է, որ Հարավային Դակոտայի 105 օրենսդիրներ ականջալուր եղան հալածված հայ քրիստոնյաների վիճակին»,- ասել է բանաձևին դեմ արտահայըված կոնգրեսականն Սթիվ Հիքեյը:

«Մենք խորապես երախտապարտ ենք, որ ԱՄՆ ևս մեկ նահանգի ընտրված առաջնորդներն ընդդիմացան նավթով հարուստ և կոռումպացված Ադրբեջանի նախագահի ջանքերին` իր հայատյաց արշավը տարածելու Ամերիկայի սրտում», – նշել է Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

HCR 1020 բանաձևն առաջ էր քաշվել Ադրբեջանի` կոռումպացված և ոչ ժողովրդավար երկրի նախագահի կողմից` միջամտելու Հարավային Դակոտայի ժողովրդավարական համակարգին: Այն վերաբերում էր Խոջալույի դեպքերին և Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել փետրվարի 21-ին:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախազգուշական միջոցներ էր ձեռնարկել հակազդելու Ադրբեջանին և խոչընդոտելու բանաձևի ընդունումը: Այն կոչով դիմել էր Հարավային Դակոտայի քաղաքացիներին, որպեսզի վերջիններս կապվեն իրենց Ներկայացուցիչների պալատի առաջնորդների և ներկայացուցիչների հետ` հորդորելով դեմ քվեարկել բանաձևին:

armenpress.am

Տպել Տպել