Բացառված չէ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը

ԱրծվիկԻշխանական շրջանակներում չեն բացառում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, թեև օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ ՍԴ-ն դեռ վճիռ չի կայացրել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վստահ չէ, թե օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին լուրերը «օբյեկտիվ հիմքեր ունեն»: Մինասյանն ասաց, թե օրենքի կիրառումը հետաձգելու դեպքում հնարավորություն կստեղծվեր չեզոքացնել բոլոր բացասական կողմերը` հավելելով, սակայն, որ չի կարծում, թե իշխանություններն այդքան ողջախոհ կլինեն: Պատգամավորը վստահեցրեց, որ պայքարը շարունակվելու է:

Արծվիկ Մինասյանը չբացառեց պարտադիր վճարները հարկադիր վճարներ դարձնելու տարբերակը. – «Կարող է ընդհուպ լինել այն, որ պարտադիր բացադրիչը դիտարկվի եկամտային հարկի համատեքստում և չբարձրանա եկամտային հարկի ընդհանուր բեռը: Սա նույնպես կարող է հարցի լուծում լինել: Հարցի լուծում կարող է լինել այն, որ աշխատողների կամահայտնության հնարավորությունը տրվի… կամավոր դառնա այս ամենը: Բայց բոլոր դեպքերում ցանկացած վերջնական լուծում պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի, որովհետև այս բարեփոխում կոչվածը կամ փոփոխությունը վերաբերում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին»:

……

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին դրական են արտահայտվել մի շարք արևմտյան կառույցներ, մասնավորապես, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ ի դեմս դեսպան Ջոն Հեֆերնի:

ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակը երեկ տարածած հայտարարությամբ կոչ արել Միացյալ Նահանգներին չեզոք դիրք գրավել և զերծ մնալ վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների քննարկումներից:

azatutyun.am

Տպել Տպել