Արդյունավետ մեխանիզմ հեռուստաընկերությունների ֆինանսական վիճակը բարելավելու համար

աղվան1ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ օրենքի հեղինակների այն փաստարկը, թե այս օրենքի նախագծով լուծվում է հեռուստաընկերությունների ինքնաբավության խնդիրը, որպեսզի վերջիններս կարողանան ավելի որակյալ հաղորդումներ պատրաստել, կարելի է լուծել այլ կերպ:

Մասնավորապես՝ պատգամավորները կարող են առաջարկել, որ եկող տարվա բյուջեից 2,5 միլիոն դոլար հատկացվի մասնավոր հեռուստաընկերություններին՝ հանրային պատվեր տալու մրցույթ մշակել՝ նրանց ֆինանսական վիճակը բարելավելու համար, փոխարենը նրանցից պահանջել ավելի որակյալ արտադրանք:

Աղվան Վարդանյանը նշեց,որ կան ավելի արդյունավետ մեխանիզմներ այդ հարցը լուծելու համար: «Կոչ եմ անում իմ գործընկերներին հետ վերցնել օրենքի նախագիծը , քվեարկությունը հետաձգել և բոլոր հարցերը լրջորեն քննարկել»,- ասաց նա:

«Մենք հանրայինից հանում ենք գովազդը: Սա նշանակում է, որ հսկայական գովազ տարրալուծվելու է մյուս ընկերությունների մեջ: Ինչո՞ւ մենք մեկ տարի չենք սպասում, տեսնենք ինչքան գումար է գնում մասնավորներին, նրանց ֆինասնական վիճակը բարելավվո՞ւմ է, թե` չէ, և նոր հետո անդրադառնալ այս խնդիրներին»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ նույնքան գումար մասնավոր հեռուստաընկերություններ գնալու է գովազդը Հանրային հեռուստաընկերությունից հանելու դեպքում:

yerkir.am

Տպել Տպել