Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբ գյուղաքաղաքում մարտի 21-ից սկսված մարտերը դեռ շարունակվում են:

Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր:
Տեղի Հայ շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:
Արաբական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակը հաջողություններ է գրանցել զինյալների դեմ բախումների ժամանակ:
Սիրիական բանակն իր հսկողության տակ է վերցրել զինյալների գրաված մի քանի կարևոր կետեր: Բանակը շարունակում է մեծ ուժով հարձակումներ գործել զինյալների վրա՝ ստիպելով նրանց փախուստի դիմել:
Նախնական տվյալներով կա 11 զոհ, վիրավորների թիվն առայժմ հստակ չի։
Ներկայացված տեսանյութում Սիրիական բանակը հետ է մղում ահաբեկիչների հարձակումը.







