Հանդիպում ԵՄ հանձնակատարի հետ


ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:Կարծիքներ փոխանակվեցին ներքաղաքական որոշ զարգացումների, ինչպես նաեւ ՀՀ իրավական դաշտում օրենսդրական բարեփոխումների հարցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության մոտեցումների վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ արծարծվեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների բովանդակությունն ու ընթացքը։

ՀՅԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ Մարիա Թիթիզյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Տպել Տպել