Կառավարությունը փորձում է ՍԴ-ի որոշումը տեղափոխել այլ հարթություն

asulisԿառավարությունը ՍԴ-ի որոշումը փորձում է տեղափոխել այլ հարթություն և պնդաճակատությամբ առաջ մղել այն, ինչը ձեռնտու է իրեն:

Այս մասին Սահմանադրականի շուրջ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: արծվիկ

Անդրադառնալով կառավարության որոշ ներկայացուցիչների այն հայտարարությանը, թե «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքը կշարունակի գործել մինչև սեպտեմբերի 30-ը, նա նշեց, որ նման բան չկա, և ՍԴ-ն իր որոշմամբ ամեն բան ասել է: «Առաջիկա օրերին, երբ որ ստանանք ՍԴ-ի վերջնական որոշումը, հստակ պահանջներ կառաջադրենք կառավարությանն ու Ազգային ժողովին»,- հայտարարել է պատգամավորը և զգուշացրել կառավարության առանձին ներկայացուցիչներին՝ ՍԴ-ի որոշումը միակողմանի և առանձին շահերից ելնելով չներկայացնել. «Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի որևէ անձից պարտադիր պահումներ չկատարվեն»,- ասել է նա և կոչ արել գործատուներին և աշխատակիցներին` իրենց գումարները որևէ ֆոնդի չփոխանցել:

Պատգամավորը նշել է, որ այն անձինք, ովքեր կատարել են պարտադիր վճարումներ, կարող են պահանջել իրենց գումարները և, եթե հրաժարվեն նրանց վերադարձնել դրանք, կարող են դիմել վարչական դատարան:

Նույն կարծիքը հայտնել է նաև իրավաբան Մերի Խաչատրյանը:

Նա նշել է, որ յուրաքանչյուրի համար պետք է հիմք դառնա ՍԴ-ի որոշումը և դրանով պաշտպանի իր իրավունքները:

Արծվիկ Մինասյանը չի բացառել, որ առաջիկայում հանդես գան կուտակայինի վերաբերյալ համատեղ օրենսդրական նախաձեռնությամբ:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է օրենքում սեպտեմբերից հետո պարտադիր բաղադրիչը կրկին ներառել, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը պատասխանել է` ոչ, քանի որ դա կհակասի Սահմանադրությանը:

Տպել Տպել