Արշակ Վռամեան (1870 -1915) – հայ ագգային-ագատագրական շարժման գործիչ

արշակԱրշակ Վռամյան իրական անուն-ազգանուն՝ Օնիկ Դերձակյան (Կոստանդնուպոլիս 1870 — Վան 1915):

Հայ ագգային-ագատագրական շարժման հայտնի գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։ Նախնական կրթությունն ստացել է Պոլսում, ապա ավարտել Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1889)։

Ծանոթացել է կուսակցական հայտնի գործիչ Յուսուֆյանի հետ , եւ նրա ազդեցությամբ անդամագրվել է Դաշնակցությանը: Կազմակերպական գործունեությամբ է զբաղվել Պոլսում, մասնակցել է «Բանկ Օտոմանին» գրավման նախապատրաստական աշխատանքներին։ Ձերբակալվել է, սակայն կարողացել է փախչել։ 1897 թվականին Բուլղարիայում և Ռումինիայում զբաղվել է քարոզչական աշխատանքով։ 1898 թվականին անցել է ժնև, ուր ստանձնել է Դաշնակցության Արևմտյան Բյուրոյի գործավարությունը, միաժամանակ աշխատակցել է «Դրոշակ»թերթին (1899-ին եղել է խմբագրը) միաժամանակ հաճախել է համալսարանական դասախոսությունների։

Անցել է Ամերիկա, գործուն մասնակցություն է ունեցել Միացյալ Նահանգներում Դաշնակցության կազմակերպական կառույցների ստեղծմանը, մասնակցել է «Հայրենիք» թերթի հիմնադրմանը, վարել է թերթի խմբագրի պաշտոնը։ Վերադարձել է Կովկաս, գործել է Վանում, ապա կրկին վերադարձել է Պոլիս, իբրեւ ՀՅԴ Արեւմտյան Բյուրոյի եւ <Ազատամարտ> թերթի խմբագրակազմի անդամ:

1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Պոլսում ընտրվել է Օսմանյան խորհրդարանի երեսփոխան (պատգամավոր)։ Մի քանի տարի եղել է Վանի ղեկավար դեմքերից մեկը:

Վանի կուսակալ Ջեւդեթի կազմակերպած Դավադրության արդյունքում սպանվել է 1915 թվականի ապրիլի 4-ին՝ մեկ օր անց նույն դավին զոհ գնացած Վասպուրականի մեկ այլ նշանավոր գործչի Վանա իշխանի սպանությունից հետո:

Ի դեպ զգուշավորությունը պատճառ դարձավ, որ նույն ժամանակ, կուսակալի լարած ծուղակին չընկեր նաեւ Արամ Մանուկյանը:

Տպել Տպել