Ավստրալիայի հայերը առցանց ստորագրահավաքով կառավարությունից պահանջել են արձագանքել Քեսաբի իրադարձություններին

logoՀայ դատի Ավստրալիայի հանձնախումբը առցնանց ստորագրահավաք է նախաձեռնել, որով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփից պահանջում է արձագանքել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին: «Թուրքիայի գործողությունները ցույց տվեցին, որ այն ցանկանում է իրականացնել իր նախորդների` Օսմանյան կայսրության, ցեղասպան քաղաքականությունը, որը 1915-1923 թթ. իրակացնացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իր հայ, ասորի և հույն բնակչության դեմ: Մենք` ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ավստրալիայի կառավարությանը անմիջապես հանդես գալ Թուրքիայի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, նաև կոչ ենք անում Միջազգային զարգացման ավստրալական գործակալությանը (AusAID) ուղղակի օգնություն ապահովել Քեսաբում և շրջակա տարածքներում տիրող ընթացիկ ճգնաժամից տուժածներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է նախարարին ուղղված նամակում:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը մեկ շաբաթ առաջ նամակ էր հղել նախարարին` Քեսաբի վրա հարձակումները, դրանցում Թուրքիայի մասնակցությունը քննադատած իր միջազգային գործընկերներին միանալու խնդրանքով: Հայդատականները միաժամանակ խնդրել էին օգնություն տրամադրել տեղահանված քեսաբցիներին:

Չնայած ավստրալիայի հայ համայնքի և հանձնախմբի ցուցաբերած հետևողականությանը` նրանց խնդրանքը մնացել է անպատասխան:

armenpress.am

Տպել Տպել