Մասնակցեց «Արդար Ռուսաստանի» համագումարին

Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակ­ցության համագումարը։ Այն ամփոփել է մարտ ամսին տեղի ունեցած մի շարք նահանգների խորհուրդների ընտրությունների արդյունքները« ուր կուսակցու­թյունը բարելավել է իր արդյունքները և փոփոխություններ է կատարել կանոնա­դրու­­թյունում։

Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև Հունգարիայի, Բուլղարիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակ­ցու­թյունների ներկայացուցիչները։Լուրեր19.04.2011

Համագումարում Սերգեյ Միրոնովը հրաժարական է ներկայացրել կուսակցության նախագահի պաշտոնից եւ նոր նախագահ է ընտրվել ՌԴ Պետական Դումայում «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Նիկոլայ Լևիչևը։

Միրոնովը ընտրվել է կանոնադրական փոփոխությամբ ամրագրված` կուսակցության պատգամավորների պալատի նախագահ։ Այս մարմնին մաս են կազմում տարբեր մակարդակի հինգ հազար պատգամավորներ։ Միաժամանակ Միրոնովը ունենալու է կուսակցության յուրաքանչյուր մարմնի ցանկացած որոշման վրա վետո կիրառելու իրավունք։ Դրանով նա պահպանում է կուսակցության փաստացի առաջնորդի հանգամանքը։

2007թ. հուլիսին, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Արդար Ռու­սաս­տան» (Справедливая Россия) կուսակցություններն Մոսկվայում համագործակ­ցու­թյան մասին համաձայնագիր են ստորագրել: Երկու կուսակցություններն էլ անդամ են Ընկերվար միջազգայնականին (Սոցինտեռն)։

Ապրիլի 16-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակ­ցության համագումարը։ Այն ամփոփել է մարտ ամսին տեղի ունեցած մի շարք նահանգների խորհուրդների ընտրությունների արդյունքները« ուր կուսակցու­թյունը բարելավել է իր արդյունքները և փոփոխություններ է կատարել կանոնա­դրու­­թյունում։

Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը։ Համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցում էին նաև Հունգարիայի, Բուլղարիայի, Սերբիայի և Ֆինլանդիայի սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակ­ցու­թյունների ներկայացուցիչները։

Տպել Տպել