ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը սույն թվականի ապրիլի 9-ին հանդիպում ունեցավ Տումի համայնքում:
Հանդիպմանը խմբակցությունից ներկա էին Արմեն Սարգսյանը և Կամո Բարսեղյանը:
Ներկա էին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամ Լևոն Հայրյանը, ինչպես նաև Հադրութի շրջանի «Դիզակ» կոմիտեի ներկայացուցիչ` Նորիկ Գալստյանը և Արծվիկ Լալայանը :
Հանդիպան սկզբից Լ. Հարյանը նշեց, որ համաձայն 2010թ. նախընտրական խոստումների այս հանդիպումը թվով երկրորդն է, միաժամանակ ավելացրեց, որ եթե մինչև անգամ ՀՅ Դաշնակցությունը ԼՂՀ խորհրդարանում տեղ չզբաղեցներ նման հանդիպումները Դաշնակցության պարտականությունն է, որը չպետք է ծառայի ինքնանպատակ, պետք է երկուստեք ծանոթանալ իրավիճակների մասին, որպեսզի ծառայենք հայրենակերտմանը:
Ելույթով հանդես եկավ ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, նշելով, որ Տումի գյուղը պատմական Արցախի այն գյուղերից է, որտեղ չարժե շատ խոսել Դաշնակցության կատարած աշխատանքներից, որովհետև այստեղ են նաև Դաշնակցության արմատները և որ անհրաժեշտության դեպքում նրանք անպայման ծիլեր կտան:
Նա նշեց, որ ավելի ճիշտ կլինի այս հանդիպմանը ներկայացնենլ ներկայումս Դաշնակցության կողմից տարվող աշխատանքների մասին և ապագայում ՀՅԴ-ի անելիքների մասին, որում պետք է նաև տեղ գտնվի նման հանդիպումներում առաջադրված առաջարկություններն ու հարցերը: «Դաշնակցությանը վայել չէ անցյալի կատարած աշխատանքներով ներկայանալ ժողովրդին, այլ մեր պարտքն է բարձրացնել ժողովրդի խնդիրները և լուծում գտնել». – նշեց նա:
ԼՂՀ Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը ընդհանուր ներկայացրեց «Դաշնակցություն» խմբակցության գործունեությունը ԼՂՀ ԱԺ-ում:
Բացատրեց ներկաններին դեմ քվեարկած օրենքների պատճառները, նշելով միաժամանակ, որ դրանք կատարվել էին ոչ թե ժողովրդի աչքին բարձրանալու համար, այլ այն պատճառով, որ Դաշնակցությունը ունի տվյալ ոլորտներում երկրի զարգացման իր սեփական ծրագրերը:
Ավելացրեց նաև, որ խմբակցությունը ԼՂՀ կառավարությանն է ներկայացրել երկրի զարգացմանն ուղված ծրագրեր, դրանցից առանձնացրեց վերաբնակեցմանն քաղաքականությանն ուղղված ու բանակի հետ հարցերը: Կարևորեց ԼՂՀ ճանաչման գործընթացում Դաշնակցության կատարած աշխատանքները:
Պատգամավոր Կամո Բարսեղյանը նշեց, որ այս հանդիպումներից է կախված մեր հետագա անելիքները խորհրդարանում և որ ճիշտ կլինի չսպասել միայն նմանատիպ հանդիպումների, առաջացած հարցերը կարող են Տոումի դաշնակցական խմբի միջոցով հասցնել իրենց:
Հանդիպան մասնակիցներին հիմնականում հուզում էր գյուղում Թևան Ստեփանյանի հիշատակին հուշարձանի բացակայությունը և ակնկալում են Դաշնակցության աջակցությունը:
Գյուղապետ Էդիկ Մոսիյանը միաժամանակ առաջարկեց , որ ճիշտ կլինի Թևանի անունով փողոց լինի նաև Ստեփանակերտում:
Գյուղացիները մտահոգություն բարձրացրեցին Սիրիայի դեպքերի հետ կապված և իրենց պատրաստակամությունը հայտնեցին օգնել սիրիահայ մեր բարեկամներին:
Դավիթ Իշխանյանը մանրամասնորեն ներկայացրեց Սիրիայում տեղի ունեցող դեպքերի մասին, հավելեց, որ սոցցանցերում առկա տեղեկություների մեծ մասը ապատեղեկատվություն է:
Նշեց, որ ամենամեծ օգնությունը նրանց համար այս պահին խրախուսելն ու նրանց համար աղոթելն է և եթե ցանկացողներ կլինեն , որոնք ուզում են այցելել Կովսականում հաստատված սիրիահայերին, դրանում Դաշնակցությունը որոշակի հարցերում կարող է օժանդակել, իսկ նյութական օգնության առումով նշեց, որ բացվել է հաշվեհամար, ցանկացողները կարող են այդ միջոցով էլ օգնեն:
Գյուղացիներին նաև մտահոգում էր վերջին շրջանում պաշտպանական շրջաններում տեղի ունեցող դեպքերը:
Հարց հնչվեց հեռախոսի գների հետ կապված:
Հանդիպման վերջում ՀՅԴ ԿԿ-ն Տումի գյուղի բնակիչներին բաժանեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի կողմից պատրաստված Թևան Ստեփանյանի մասին ֆիլմը:
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության գրասենյակ
10/04/2014







