Պլովդիվում նշել են ՀՅԴ 120- ամյակը


Դեկտեմբերի 16-ին Պլովդիվի համայնքային խորհրդի ցուցասրահում տեղի ունեցավ ՀՅԴ հիմնադրման 120-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը: Միջոցառման կազմակերպիչը Բուլղարիայի ՀՅԴ կառույցն էր:Ցուցադրված նկարներում արտացողվում էին այսօր գործող ամենահին հայկական միավորման 120 ամյա ճանապարհը:

Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու բուլղարացի եւ հայ ժողովուրդների պատմության այնպիսի նշանակալի անձնավորությունների հետ, ինչպիսիք են Պետրոս Սեմերջյանը, Քրիստափոր Միքայելյանը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկ Օզանյանը: Բոլոր նյութերը տրամադրել էին հայերի սեփական արխիվներից:

Ցուցահանդեսի բացման ժամանակ Բուլղարիայում ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Սահակ Չալըքյանը, ելույթ ունենալով Համայնքի խորհրդի անդամների առջեւ, համառոտ ներկայացրեց Դաշնակցության պատմությունը Բուլղարիայում հայ եւ բուլղարացի մարտիկների, հեղափոխական գործիչների համատեղ պայքարը ազատության եւ անկախության համար: «Պիտի փորձեմ 12 րոպեում ձեզ փոխանցել ՀՅԴ 120 –ամյա պատմության ոգին: Այդ բոլորը հնարավոր չէ պատմել այդքան կարճ ժամանակահատվածու, ուստի ես պիտի նշեմ միայն մի քանի անուններ եւ փաստեր: 1901թ. հայ հեղափոխական գործիչ Պետրոս Սեմերճյանը:

1905թ-ին Սոֆիայի գերեզմանատանը թաղվել է Քրիստափոր Միքայելյանը` ՀՅԴ հիմնադիրներից մեկը: Նրա թաղմանը մասնակցել է 6000 հոգի, իսկ այսօր այն մոռացության է տրվել բուլղարացի հասարակության կողմից, մոռացվել է նաեւ Պետրոս Սեմերճյանի գործը:

Սահակ Չալըքյանը հիշեցրեց նաեւ Բալկանյան պատերազմի հերոսական դրվագները, ուր իրենց անուններն են թողել գնդապետ Պողոսյանը, գնդապետ Վարդազարմյանը, Գարեգին Նժդեհը: «Նժդեհի մասին խոսում են որպես բուլղարական պատմությանից «ջնջված հերոսի»»,- նշեց նա:

Վերջում Սահակ Չալըքյանը հրավիրեց համայնքային խորհրդականներին 12 րոպե տրամադրել եւ դիտել ցուցահանդեսը:

Միջոցառման կազմակերպիչները մտադիչ են ցուցահանդեսը ներկայացնել նաեւ այլ բուլղարական քաղաքների մեջ: Այսպիսով ՀՅԴ 120 ամյակը կնշվի նաեւ 2011-ի ընթացքում:

Տպել Տպել