Ուորլիքի ելույթում Ղարաբաղն ամբողջությամբ անտեսված է

Giro-Manoyan-3ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով `ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ասածների մեջ նոր բան չկա` 2009թ. հուլիսից համանախագահող երկների նախագահներն ամեն տարի հրապարակել են երեք սկզբունքները` խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք:

Նորությունն, ըստ Մանոյանի, այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահն Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդիր:

«Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետեւ Դաշնակցությունը բազմիցս ասել է, որ հիմնական սկզբունքների հետ հարցեր չունի, սակայն հարցը սկզբունքների հիման վրա առաջարկվող տարրերն են, երբ անտեսվում է այն հանգամանքը, որ 1988-ից հետո Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, տանուլ է տվել, եւ իրավիճակը հիմնովին փոխվել է:

Եթե 1988-ին առաջարկվեր նման լուծում, կարծում եմ` հայկական կողմը կհամաձայներ, բայց հիմա նման լուծումն անընդունելի է, որովհետեւ, կարծես, նպատակ են հետապնդում պատերազմ սանձազերծած եւ տանուլ տված Ադրբեջանին հատուցել»,- ասաց Մանոյանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով, Ուորլիքի հայտարարությունը, կարծես, Ադրբեջանի պատասխանն լինի, որովհետեւ Ադրբեջանն է, որ իր հայտարարություններում անտեսում է Ղարաբաղի կարգավիճակի խնդրի` հիմնական էություն լինելու հանգամանքը:

«Ղարաբաղն ամբողջությամբ անտեսված է, քանի որ զինադադարը ստորագրվել է ԼՂ ներկայացուցչի կողմից, ով այսօր չկա բանակցություններում եւ հայտարարության մեջ նույնպես անտեսված է: Անտեսում է նույնիսկ Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ խոսքը գնում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների մասին, այլ ոչ թե Ղարաբաղի ազգաբնակչության մասին»,- նշել է Կիրո Մանոյանը։

Նրա կարծիքով` ամերիկացիները փորձում են ինչ-որ չափով ակտիվացնել գործընթացը, սակայն հայտարարության մեջ բացթողումներ կան, հատկապես` Ղարաբաղի անտեսումը:

yerkirmedia.am

08/05/2014

Ուորլիքի հայտարարությամբ ԱՄՆ-ն փորձում է հեռու պահել Ադրբեջանին ռուսական ազդեցությունից

kiro-manoyanԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր պատուհան է տեսնում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել և ներկայացրել այն վեց կետերը, որոնք էլ պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Galatv-ի զրույցում նշեց՝ իրենք այդ վեց կետերի հետ համաձայն չեն:

«Դրանք առաջարկվում են այնպես, որ կարծես 1988 թվականն ենք: Եթե դրանք 1988-ին առաջարկվեին, մենք դրանց վստահաբար կհամաձայնեինք, բայց երբ որ դրանից հետո Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել և տանուլ է տվել պատերազմը, փաստորեն ստեղծվել է նոր իրավիճակ, ինչը այդ տարրերը հաշվի չեն առնում»,- նշում է Կիրո Մանոյանը:

Հայկական կողմը բազմաթիվ անգամներ է բանակցությունների սեղանին դրել նաև Ղարաբաղի՝ որպես լիակատար բանակցող կողմ գործընթացում ներգրավվելու հարցը, մինչև օրս անարդյունք, չնայած այն փաստին, որ զինադադարը կնքվել է երեք կողմերի միջև, որից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է: Սակայն արդեն այսօր ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուորլիքը ասել է.

«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ ես հավատում եմ, որ մարդիկ ճիշտ կմեկնաբանեն իմ գրառումները: Տարածաշրջանում կա երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ում հետ մենք կարող ենք բանակցել։ Իհարկե նաեւ շահագրգիռ կողմ կա՝ հանձին ԼՂ բնակչության, ադրբեջանցի փախստականների, բայց միայն այս երկու կողմերը կարող են մասնակցել բանակցություններին»:

galatv.am

08/05/2014

Կիրո Մանոյանը նկատել է դեսպանի ակնարկը

ԿիրոԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքն այսօր հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:

«Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»,-հայտարարել է ամերիկացի դեսպանը: Քարնեգի հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ դեսպանը նշել է նաեւ, որ պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Դեսպանը հույս է հայտնել, որ Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված եւ իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ա1+»-ին ասաց, որ առայժմ չի կարող մեկնաբանել զեկույցը, քանի որ ուսումնասիրում են այն:

Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ դեսպանը ոչ մի նոր բան չի ասել, միակ նորությունն, ըստ պարոն Մանոյանի, այն է, որ դեսպանը շեշտել է, թե հնարավոր չէ խուսափել կարգավիճակի հարցից: Դաշնակցության համար անընդունելի են դեսպանի առաջարկները

«Եթե 88-ին առաջարկված լիներ, կարծում եմ հայկական կողմը կընդուներ, բայց երբ որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, դրանից հետո տանուլ է տվել այդ պատերազմը, նման մոտեցումը կարծեք Ադրբեջանի սանձազերծած եւ տանուլ տված պատերազմի համար հատուցում ենք»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը նկատում է, որ դեսպանի թվարկած 6 կետերը 2009-ից համանախագահողների կողմից շրջանառության մեջ դրված կարգավորման դրույթներն են, բայց առաջին անգամ համանախագահը խոսում է կարգավիճակից, ինչից խուսափում էր Ադրբեջանը: Պարոն Մանոյանը դեսպանի տեքստում լուրջ բացթողում է համարում կարգավորման հարցում Ղարաբաղի դերի բացակայությունը: Դաշնակցական գործչի տպավորությամբ այս տեքստով դեսպանը ակնարկում է նաեւ, որ եղած կետերի շուրջ համաձայնությունը բավարար է Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար:

a1plus.am

07/05/2014

Ուորլիքի հայտարարության մեջ Ղարաբաղն անտեսված է

Kiro Manoyan is guest in Friday press clubՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով` Ջեյմս Ուորլիքի ասածների մեջ նոր բան չկա, 2009թ հուլիսից համանախագահող երկների նախագահները ամեն տարի հրապարակել են երեք սկզբունքները` խաղաղ կարավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք:

«Նորությունը այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահողը Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդիր: Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետև Դաշնակցությունը բազմիցս ասել է, որ հիմնական սկզբունքների հետ հարցեր չունի, սակայն հարցը սկզբունքների հիման վրա առաջարկվող տարրերն են, երբ անտեսվում է այն հանգամանքը, որ 1988-ից հետո Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել, տանուլ է տվել, և իրավիճակը հիմնովին փոխվել է, և եթե 1988-ին առաջարկվեր նման լուծում, կարծում եմ, հայկական կողմը կհամաձայնվեր, բայց հիմա նման լուծումը անընդունելի է, որովհետև կարծես` նպատակ են հետապնդում պատերազմ սանձազերծած և տանուլ տված Ադրբեջանին հատուցել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ Ուորլիքի հայտարարությունը կարծես Ադրբեջանի պատասխանը լինի, որովհետև Ադրբեջանն է որ իր հայտարարությւոններում անտեսում է Ղարաբաղի կարգավիճակի խնդրի հիմնական էություն լինելու հանգամանքը: Հայտարարության մեջ բացթողում է նաև այն, որ Ղարաբաղն ամբողջությամբ անտեսված է, քանի որ զինադադարը ստորագրվել է ԼՂ ներկայացուցչի կողմից, ով այսօր չկա բանակցություններում, և հայտարարության մեջ նույնպես անտեսված է: «Անտեսում է նույնիսկ Ղարաբաղի ժողովրդին, որովհետև խոսքը գնում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների մասին, և ոչ թե Ղարաբաղի ազգաբնակչության մասին»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նրա կարծիքով ամերիկացիները փորձում են ինչ-որ չափով ակտիվացնել գործընթացը , սակայն բացթողումներ կան հատկապես Ղարաբաղի անտեսումը:

Մանոյանի ասելով, պարտադիր չի որ Ադրբեջանը համաձանյվի որպեսզի հարցը կարգավորվի. «միջազգային փորձը ցույց տվել է, որ նաեւ կարելի է գնալ այլ ճանապարհով, այս դեպքում՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչման ճանապարհով եւ այդ ուղղությամբ էլ շարունակելու ենք աշխատել» եզրակացրեց նա։

yerkir.am

07/95/2014

Տպել Տպել