ՀՅԴ-ի ներկայացրած օրինագծի վերաբերյալ ձևավորել է միասնական կարծիք

logoԱյսօր տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի`ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հերթական հանդիպումը:

Ոչ իշխանական չորս ուժերը քննարկել են ՀՅԴ խմբակցության` համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագիծը:

ՀՅԴ խմբակցությունը հրատապ է համարել համամասնական ընտրական համակարգին անցնելու իրենց օրինագիծը, որը քառյակի միասնական հավանությանն է արժանացել: Չորս ոչ իշխանական խմբակցությունները համարում են, որ այն ընտական համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում, ըստ էության, նպաստում է համակարգի աղճատվածությանը և մեծամասնական մանդատներով ընտրվում են այն մարդիկ, ովքեր ավելի շատ նպաստում են իշխանության վերարտադրմանը:

Հանդիպմանը քննարկվել է առաջիկայում ԱԺ-ին կառավարության ներկայացվելիք նոր նախագծերի հարցը: Քառյակի քաղաքական ուժերի տեսակետները այդ նախագծերի շուրջ բավականին մոտ են իրար: Ուստի բացառված չէ, որ նրանք միասնական որոշումով հանդես գան:

Հետագա միասնական քաղաքական օրակարգի եւ հանրային նախատեսվող միջացառումների մասին քառյակի ուժերը քննարկում են անցկացնելու առաջիկա շաբաթվա ընթացքում:

Հնարավոր է տեղի ունենան միասնական հանրահավաքներ: Հանրահավաքների պահանջը եւ հետագա օրակարգը կհստակեցվի առաջիկայում:

Քառյակն անդրադարձել է նաեւ Կուտակայինի վերաբերյալ լրամշակված օրինագծին: Մոտ օրերս դրա մասին որոշում ընդունելուց հետո այդ նախագիծը կդրվի արտահերթ նիստի:

Տպել Տպել