Խորհրդարանը մերժեց Դաշնակցության ներկայացրած օրինագիծը

100 տոկոս համամասնական ընտրակագին անցնելու մասին

Ազգային ժողովԱյսօր Ազգային ժողովը ձայների` 53 կողմ, 66 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Բաբայանի կողմից ներկայացրած օրինագիծը ՀՀ ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին, որով առաջարկվում է անցում կատարել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ խնդիրը քննարկման կարիք ունի, և քանի որ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ պետք է լինեն, ուրեմն այս փուլում Հանրապետական կուսակցությունը դեմ է քվեարկում այդ օրինագծին, որպեսզի հետագայում այն մանրամասն քննարկի:

Տպել Տպել