Երբ կառավարությունը հրաժարական կտա

Ինչո՞ւ հրաժական տվեց նախկին վարչապետը. հարցերը մնում են օդում կախված

Armen5-300x225Այսօր լրագրողների հետ ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն կանխատեսումը, թե իշխանությունը այլևս ռեսուրս չունի, և վարչապետը ստիպված է լինելու կարճ ժամանակ անց հրաժարական տալ, նշել է, որ նման գնահատականներ ու հարցեր միշտ էլ կառաջանան, քանի դեռ չի հստակեցվում այն հարցի պատասխանը, թե ինչու հրաժարական տվեց նակին վարչապետը:

«Քանի դեռ չկա հստակ պատասխան, թե ինչու հրաժարական տվեց նախորդ կառավարությունը, բոլոր հարցերը մնալու են օդում կախված, եթե պատճառը վեր չի հանվում, անորոշություններ մնալու են և նման հարցեր առաջ են գալու»,- ասել է Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ նոր կառավարության հետ կապված հույսերը մարեցին, երբ ներկայացվեց կառավարության ծրագիրը:

Արմեն Ռուստամյանը կրկնել է նախորդ օրվա ելույթում հնչեցրած իր միտքը, որ դեռևս մի փոքր հույս մնացել է, որ այն առումով, որ ճանաչելով վարչապետին և կառավարության որոշ անդամներին, որ այդ մարդիկ իրենց կենսագրության տերն են և ունեն պատասխանատվության զգացում, թույլ չեն տա, որ ր իրենց կենսագրության վրա բիծ լինի, և որ նրանք չեն գնա պրիմիտիվ այնպիսի քայլերի, որոնք կարճ ժամանակում կվարկաբեկեին նրանց: «Շատ ուզում եմ, որ նրանք չձախողեն, որովհետև եթե ձախողեն, երկրի ճգնաժամը կխորանա, ինչը մենք չենք ուզում, որովհետև ձախողումների հետևանքները կրում են բոլորը: Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որն արյունահոսում է, ձախողման չափանիշները կապված են լինելու արտագաղթի տեմպերի հետ, եթե անգամ չխոսենք հայրենադարձության մասին: Օբյեկտիվ գնահատողը հասարակությունն է, եթե արտագաղթի դինամիկան չփոխվի, որեմն ամեն ինչ նույնն է մնալու և կառավարությունը իսկապես ստիպված է լինելու hրաժարական տալ»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ մեծամասնության համար խորհրդարանում շատ փխրուն իրավիճակ է ստեղծվել:

Կառավարության ծրագրին կողմ քվեարկած 70 ձայնը հաջողության ցուցանիշ չի կարող համարվել. «Սա նշանակում է, որ մեծամասնությունը պետք է շատ զգոն լինի, սթափ լինի: Մյուս ուժերի չմասնակցության դեպքում անընդհատ ստիպված է լինելու մոբիլիզացնել իր ուժերը, ինչպես եւ եղավ: 1 ձայնն էլ կարող է անգամ ազդել քվեարկությունների արդյունքի վրա ու տապալել այն»,- նշել է Ռուստամյանը:

Կառավարության ծրագրի քվեարկության հարցում ոչ իշխանական քառյակը միասնական էր, այլ հարցերի դեպքում՝ ժամանակը ցույց կտա: Արմեն Ռուստամյանն ասել է. «Քառյակ ենք այնքանով, որքանով հաջողվում է ինչ-որ հարցերի վերաբերյալ համաձայնության գալ: Եթե համաձայնություն չկա, յուրաքանչյուր ուժ կարող է գործել ինչպես ուզում է, ազատ է»:

Տպել Տպել