Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն Ադրբեջանին հաճոյանալու փորձ է

Աստանայի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է ինտեգրվի ՄԱԿ-ին անդամակցելիս գծված սահմաններով, քննադատության չի դիմանում:

g_imageԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը:

«ՄԱԿ-ին անդամակցելիս Հայաստանը, ինչպես նաև բազմամթիվ այլ երկրներ, հստակ արձանագրված սահմաններ չուներ, հետևաբար, այդ պահանջը հիմնավորված չէ և Ադրբեջանին հաճոյանալու փորձ է», – հայտարարել է նա:

Մեկնաբանելով Նազարբաևի մեկ այլ հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է առանց Լեռնային Ղարաբաղի, և դա պետք է նախադեպ լինի Մաքսային միությանը նրա ինտեգրման դեպքում, Մանոյանն ընդգծել է. «ԱՀԿ, որի անդամ է Հայաստանը, Արցախի և Հայաստանի միջև մաքսակետ տեղադրելու պայման չի դնում, ուստի միանգամայն անտրամաբանական է զուգահեռներ անցկացնել ԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության և Եվրասիական տնտեսական միությանը նրա ինտեգրման միջև և պահանջել մաքսակետ տեղադրել ՀՀ և ԼՂՀ միջև»:

Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ հայկական կողմն անհրաժեշտ գործողություններ պետք է ձեռնարկի, որպեսզի ԵԱՏՄ անդամակցությունից մի քանի տարի անց խոսակցություններ չսկսվեն Արցախի հետ մաքսակետ տեղադրելու մասին: «ԵԱՏՄ Արցախի անդամակցության մասին խոսք չի եղել, սակայն երկու հայկական պետությունների միջև մաքսակետ տեղադրելու վերաբերյալ խոսակցություններն Արցախը Հայաստանից մեկուսացնելու նպատակ են հետապնդում», – եզրափակել է նա:

Նանա Մարտիրոսյան

arminfo.am

Տպել Տպել