Շվեյցարիայի նախագահին հայտնել են Հայաստանում քաղաքական ու տնտեսական մենաշնորհի առկայության մասին

Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերին ներկայացրել են ՀՅԴ կուսակցության դիրքորոշումը Հայաստանում սահմադրական փոփոխությունների եւ դրանցով պայմանավորված ընտրությունների որակի փոփոխության օգնությամբ դեմոկրատական ինստուտների ստեղծման վերաբերյալ:

արծվիկԱյդ մասին հունիսի 4-ին Շվեյցարիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի համար ամենամեծ անհրաժեշտությունն է, որպեսզի Սահմանադրությունը համապատասխանի իրականությանը: «Շվեյցարիայի նախագային ներկայացվել է, որ Հայաստանում գործում է քաղաքական մենաշնորհ, տնտեսական մենաշնորհ, սակայն հիմնականն ընտրություններն են, եւ միայն ընտրությունների միջոցով է հնարավոր ձեւավորել դեմոկրատական, ապագային միտված Հայաստան»,- ընգծել է Արծվիկ Մինասյանը:

news.am

Տպել Տպել