Պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց

Երեկվանից «Օրինաց երկիր» կուսակցությունը Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ է սկսել: Նպատակն է՝ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոսանոց համաժամանակն ընտրակարգին անցնելու շուրջ:

աղվան1Այս հարցի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի թղթակիցը մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին:

-Պարոն Վարդանյան, ՕԵԿ-ը խորհրդակցություններ է անցկացնում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ: ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է այդ խորհրդակցություններին:

-Ես մամուլից եմ տեղեկացել, որ խորհրդակցություններ են անցկացնելու: Մենք ցանկացած խորհրդակցությունից չենք հրաժարվում: Եթե դիմեն, կհանդիպենք ու կլսենք իրենց:

-100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախագիծը մշտապես ՀՅԴ-ն է բարձրացրել…

-Մենք խանդի տեսարաններ, բաներ չունենք, մենք պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել՝ մեր համոզումները, մեր տեսակետները հայտնելով:

-Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է՝ ՕԵԿ-ին հաջողվի անել այն, ինչը Դուք չկարողացաք:

-Կապրենք, կտեսնենք:

news.am

Տպել Տպել