Մենք տեր ենք կանգնելու ժողովրդի պահանջներին

ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ քառյակն այսօր ներկայացրել է 12 կետից բաղկացած հայտարարությունների ցանկ և կոչ արեց իշխանություններին մեկ անգամ ցույց տալ, որ ընդդիմության հետ նույն նավի մեջ են։

արմեն«Ակնկալում եմ՝ կլինեն տարաբնույթ մեկնաբանություններ, կոչ կանեի լուրջ վերաբերվեք այդ հայտարարությանը ու իրականություն դարձնենք համագործակցությունն ընդդիմադիր դաշտի ու իշխանության միջև»,-նշեց նա և տեղեկացրեց, թե արդեն իսկ այս հայտարարության տեքստը ուղարկել է և վարչապետին, և նախագահին:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ այս կետերը կարող են իրականություն դառնալ, և իշխանության ու ընդդիմության միջև կհաստատվեն քաղաքակիրթ հարաբերություններ: «Հասարակության կողմից անվստահություն կա իշխանության նկատմամբ, սա լավագույն շանսն է, որ իշխանության նկատմամբ անվստահությունը վերականգնվի ու իրական քայլեր իրականացվեն: Մենք պատրաստ ենք ամբողջապես լիարժեք քննարկել ու իրական դարձնել այն կետերը, որ գրված են»,-նշեց նա:

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ իրենք պատրաստ են նաև բանավիճել: «Մեկ անգամ ցույց տանք, որ նույն նավի մեջ ենք, չենք ուզում՝ այս նավն այնպես ճոճվի, որ խորտակվի: Եթե ականջալուրությունը կառավարության սկզբունքներից մեկն է, եթե սրան էլ ականջալուր չլինեն, ուրեմն վստահություն չի լինի»,-նշեց նա և օրինակ բերեց, որ եթե պարտադիր բաղադրիչը վերացրել են, ապա չպիտի ճնշեն՝ դիմում չգրելու մեղադրանքով:

«Ես կոչ եմ անում ժողովրդին դիմել մեզ, «Դ!եմ եմ» շարժմանը, մենք տեր ենք կանգնելու այդ դիմումներին»,-եզրափակեց նա:

tert.am

Տպել Տպել