Եթե գործատուները շարունակեն ճնշել իրենց աշխատակիցներին եւ պահանջեն կուտակայինի վերաբերյալ դիմումներ չներկայացնել, Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերը արտահերթ նիստ կհրավիրեն:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Կուտակայինի վերաբերյալ մենք կետ ունենք մեր հրապարակած 12 պահանջների մեջ: Ակնհայտ է, որ միջանկյալ օրենքը միայն կարիք ուներ հիմնավորելու, ամրացնելու կամավորության սկզբունքը, իսկ նոր մշակվելիք փաթեթում մեր պահանջներն են, որոնք մենք առաջիկայում կհարապարակենք, որտեղ պարզ կերեւա մեր մոտեցումները, պատկերացումները կուտակայինի մասին օրենքի վերաբերյալ»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը չբացառեց նաեւ, որ մինչեւ նոր օրենքի մշակումը՝ իրենք արտահերթ նիստ կհրավիրեն, իսկ դա կլինի այն դեպքում, եթե պարզվի, որ գործատուները ճնշում են իրենց աշխատակիցներին՝ պահանջելով կուտակայինի վերաբերյալ դիմումներ չգրել:
Մեր հարցին՝ հնարավոր է քառյակն այս հարցում համագործակցի «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հետ՝ ՀՅԴ-ական պատգամավորը պատասխանեց. «Քառյակը միշտ էլ համագործակցում է «Դեմ եմ»-ի հետ:
news.am







