Ինչպես չընտրվեց Լինբլանդը-2


Սեպտեմբերի 19-ի Շվեդիայի խորհրդարանական ընտրություններում Գոթեբորգ քաղաքում Չափավոր կուսակցության թեկնածու Գորան Լինբլադը, որը մինչ օրս Շվեդիայի պատվիրակության ղեկավարն էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում` հայտնի իր թրքասեր կեցվածքով, ինչի համար էլ ԵԽԽՎ-ի թուրք նախագահը նրան նշանակեց Հայաստանի մասին զեկուցող, չընտրվեց:

Մենք` Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, Շվեդիայի մեր ընկերների հետ համագործակցելով, որոշեցինք խափանել նրա վերընտրությունը: Ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցանք Գոթեբորգ քաղաքի բոլոր ազգային փոքրամասնությունների` ասորիների, քրդերի, հույների, սերբերի հետ: Հիմնական աշխատանքն այն էր, ոչ թե քվեարկեին Չափավոր կուսակցության դեմ, այլ` Լիմբլադին չքվեարկեին: Մենք նրանց բացատրեցինք, որ եթե ուզում են քվեարկել կուսակցության օգտին ապա թող քվեարկեն այլ թեկնածուի համար: Որովհետեւ մի քիչ յուրահատուկ է Շվեդիայի ընտրական օրենսգիրքը:

Միաժամանակ, մենք հպարտ զգացինք օժանդակել Տիկին Անելի Էնոքսոնին` Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից, որը ցանկում երկրորդն էր, պահպանողականներից, որ կողմ քվեարկեց Շվեդիայի խորհրդարանում Ցեղասպանության բանաձեւին: Փոքրամասնությունների հետ տարած աշխատանքի արդյունքում տիկին Էնմոքսոնը ընտրվեց: Մեր հիմնական աշխատանքը եղավ Լիմբլադի ընտրությունը ձախողելը, որը հաջողվեց Գոթեբորգի հայ գաղութի եւ ազգային փոքրամասնությունների համագործակցության շնորհիվ: Ցեղասպանության բանաձեւին կողմ քվեարկածների մեծ մասը ընտրվել է: Սակայն մեզ համար կարեւորն այն էր, որ Լիմբլադը չընտրվեր եւ չընտրվեց:

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի անդամ,
Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ
Գասպար Կարապետյան

Տպել Տպել