Քառյակը տապալեց «կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի՝ քառյակի անդամները ԱԺ մուտքի մոտ հավաքված «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամներին տեղեկացրին, որ քառյակը տապալել է «պարտադիր կուտակայինը» «նպատակային սոցիալական վճար» դարձնելու մասին օրենքի քվեարկությունը:

արծվիկ1-Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի բովանդակության մասին տեղեկատվություն որևէ մեկը չունի: «Մենք նաև արձանագրեցինք, որ այն, ինչ ներկայացված է քննարկման, Սահմանադրությանը չի համապատասխանում, առավել ևս, որ դրա մասին որևէ պատգամավոր տեղյակ չէ, չեն կարող քննարկել»,-ասել է նա։

«Քառյակը փորձեց տապալել, մեզ հաջողվեց երկու քվեարկություն ձախողել, ինչը պարտադրեց մեծամասնությանը, որ իրենք այլևս որևէ հարց չդնեն այսօր քվեարկության, փորձեն անցնել օրակարգային հարցերի քննարկմանը»,–հավելել է նա։

Թե այդ գործընթացն ինչ ընթացք կունենա, Արծվիկ Մինասյանը նշել է, որ դժվարանում են այս պահին պատասխանել, բայց վստահ է, որ իրենք բոլորն այդ հարցում միասնական են և փորձելու են թույլ չտալ հարցի քննարկումը և քվեարկությունն առնվազն այնքան ժամանակ, քանի չի հրապարակվել նախագիծը և հանրությունը ծանոթ չի փաստաթղթին:

«Նաև քաղաքական պահանջները չեն իրացվել այդ փաստաթղթում, ու այդ փաստաթուղթը չի համապատասխանեցվել բարձր դատարանի որոշման պահանջներին»,-ասել է նա:

Տպել Տպել