Կուտակայինի մասին օրենքի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ

Կուտակայինի փոփոխություններն ընդունվեցին խիստ լարված մթնոլորտում եւ կանոնակարգի խախտումներով

արծվիկԻշխանության պատգամավորները դահլիճում փոքրամասնություն են կազմում, իսկ լուսատախտակին՝ մեծամասնություն, այս մասին հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ առաջին ընթերցմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ընդունելուց անմիջապես հետո: Փոփոխությունները ընդունվել են 67 ձայնով, առանց «դեմ» եւ «ձեռնպահ» ձայների: Քվեարկել են միայն իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչները:

«Երբ պատգամավորը քվեարկությունից հետո խնդրում է կանգնեցնել արդյունքները եւ մատնանշում է բացակայողների քվեարկությունը, խնդրանքի նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերել»: Տղամարդկությունը ամեն հնարավոր բան խախտելու մեջ չէ, այլ սեփական գործողությունների համար պատասխանատվություն կրելու: Մենք այսպես հեռու չենք գնա: Հարգելի Ազգային Ժողովի նախագահ, հարգելի տեղակալներ, գործեք օրենքի շրջանակներում: Այժմ ՀՀԿ-ական եւ անկախ պատգամավորները դահլիճում 64-ն են, եւ մենք դա արձանագրում ենք», -հայտարարել է Մինասյանը:

Տպել Տպել