Ներառվել են հայկական պատվիրակության բոլոր առաջարկությունները

Այսօր ավարտվեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ տարեկան նստաշրջանը, որն անցկացվում էր Բաքվում:

1403972645-23rd-session-of-osce-pa-underway-in-baku_5120580Հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ընդունվեց վեհաժողովի ամփոփիչ` Բաքվի հռչակագիրը, որում ընդգրկվել են հայկական պատվիրակության բոլոր` նախկինում արված ու ընդունված առաջարկությունները: աղվան-300x168

Նա տեղեկացրեց, որ հռչակագրում մի քանի կետեր կային մարդու իրավունքների վերաբերյալ եւ այլն, որոնց Ադրբեջանը դեմ էր, բայց այդ կետերն էլ մնացին: «Մեր առաջարկությունները կոմիտեների արձանագրություններիում նշված բոլոր առաջարկություններն են, որովհետև կոմիտեներում ընդունված արձանագրությունները վերջում մտնում են հռչակագրի մեջ:

Իհարկե, կարող է այնտեղ ինչ-որ բան փոխված լինել, բայց ամեն ինչ նույնությամբ մնացել էր, ու այդ իմաստով ամեն ինչ նորմալ էր, հատուկ բան չկա:

Ավարտեցինք` մեր սուրը փառքով դրեցինք պատյան: Սովորական ԵԱՀԿ լիակատար տարեկան նստաշրջան էր»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել