Ծնունդդ շնորհավոր, Վահա՛ն

vahanԱյսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գործիչ, պատմաբան, հնագետ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, մեր խմբագրության լավագույն բարեկամ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրն է:

Yerkir.am-ի հետ զրույցում պրն Հովհաննիսյանը ուրախությամբ նշեց, որ իր ծննդյան օրը նշում է ընտանիքի հետ. «Երեխաներս են եկել, միասին ենք նշելու: Ուրախ եմ», ասաց և իր սովորության համաձայն կատակեց՝ «Որ այստեղ լինեիք, իրար հետ կխմեինք»:

Yerkir.am-ը շնորհավորում է Վահան Հովհաննիսյանին, մաղթում առողջություն և բեղմնավոր աշխատանք դիվանագիտական պատասխանատու աշխատանքում և հույս է հայտնում, որ հաջորդ ծննդյան տարեդարձը միասին կնշենք yerkir.am խմբագրությունում, մի բաժակ կբարձրևացնենք և միասին կխմենք Հայաստանի Հանրապետության կենացը:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, այս օրերին Վահան Հովհաննիսյանը yerkir. am-ում հանդես եկավ «Մայրամուտ, որ պետք է կասեցնել» հոդվածաշարով, որը լայն ընդունելության արժանացավ մեր ընթերցողների կողմից:

ՀՅԴ մամլո Դիվանը միանում է շնորհավորանքներին:

Տպել Տպել