Արամ Արամյան (1870 – 1899)

Fotor082111088Արամ Արամյանը ծնվել է Կարինում 1870 թվականին:

Սովորել է Կարինի Արծնյան, ապա՝ Սանասարյան վարժարաններում: Դարձել է ՀՅԴ նշանավոր գործիչ: Եղել է Կարինի առաջնորդարանի քարտուղար:

1888-89-ին Թիֆլիսում մտել է հեղ. խմբակ, ապա կազմել 10-15 հոգուց բաղկացած խումբ և հայդուկային գործունեություն ծավալել Օլթիի շրջանում:

1894թվականին գործուղվում է Արեւմտահայաստան, կուսակցական կառույց ստեղծելու եւ ժողովրդի ինքնապաշտպանության գործը կազմակերպելու համար : 1895-ին գործել է Տարոնում, 1896-ին՝ Կարսում: Բասեևում գործակցել է ՀՅԴ նշանավոր գործիչ Հրայր Դժողքի հետ, կազմակերպել է ֆիդայական խմբեր:

1896 թվականի հուլիսի 9-ին ձերբակալվում է եւ 3 տարի մնում բանտում:

Կարինում, 1899 թվականի օգոստոսի 21-ին, նրան կախաղան են բարձրացնում: Մահվանից առաջ, նրա վերջին խոսքերը լինում են. «Կեցցե հեղափոխությունը, կեցցե հայոց ազատությունը…»:

Տպել Տպել