Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի բացման պաշտոնական արարողությունն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:
Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լրագրողների համակարգող խորհրդի նախագահ, Բեյրութի «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Ամսի 19-ին տեղի կունենա սփյուռքի ներկայացուցիչների ընդհանուր համաժողովը, որին կմասնակցեն մասնագիտական խմբեր, որոնցից մեկը` լրագրողների: Մինչ այսօր համագումարին մասնակցելու հայտ է ներակացրել 82 լրատվամիջոց սփյուռքից»,- հավելեց Գանտահարյանը`
Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարությունում կայացել է Լրագրողների համակարգող մարմնի նիստը, որը վարում էր համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը:
Նիստին հեռակապով միացել էին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Զարթոնք» օրաթեթրի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Նիստին ներկա էր նաեւ «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը:
Մասնակցիներին ողջույնքի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում կայանալիք համաժողովի առաջարկվող թեմաները՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության լուսաբանումը մամուլում», «Հայոց լեզվի իմացության անաղարտության և պահպանման հիմնախնդիրները և հեռանկարները», «Քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները» և «Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները»:
armenpress.am







