Կպաշտպանենք` եթե իրացվեն ՀՅԴ-ի պահանջները

Fotor0912112158Դաշնակցությունը չի պատրաստվում պաշտպանել իշխանության առաջարկած սահմանադրական բարեփոխումների փաթեթը, կան պահանջներ.

– Եթե մեր պահանջները չեն իրացվում, էդ սահմանադրական փոփոխությունները մեր համար գրոշի արժեք չունեն, ասում է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

-Կուսակցությունում գիտեն, որ եթե բարեփոխումները թողեցին հանրապետականի հույսին, ամեն ինչ կանեն վերարտադրվելու համար։ Պարոն Մինասյանն առայժմ զուտ մաթեմատիկորեն որեւէ տարբերակ չի տեսնում, թե ինչպես է Սերժ Սարգսյանը 2018-ից հետո մնալու իշխանության մեջ

-Գործող նախագահը որ էդ մտահոգությունը կա, չէ՞, ասում են կգա ԱԺ նախագահ։ 17 թվականին գործող նախագահ է, մինչեւ 18 թվականը։ Այսինքն, առաջիկա պառլամենտական ընտրություններում, եթե բնականոն ընթացք է գնում ձեւավորված պառլամենտական ընտրություններում երկրի նախագահը չի կարող հրաժարվել երկրի նախագահի պաշտոնից, ինչ է թե գա ԱԺ նախագահ։ Անգամ եթե հրաժարվի ու գա, դա նշանակում է, հակառակը, ավելի շուտ մենք հասանք պառլամենտական հանրապետության ձեւավորմանը, նշում է Արծվիկ Մինասյանը։

Իրենք հատուկ առաջարկություններ են ներկայացրել իշխանություններին, որոնցով կբացառվի Սերժ Սարգսյանի դերակատարությունը ապագա իշխանությունում որոշումների կայացման վրա, կբացառվի նաեւ ընտրությունների կեղծումը, արդարադատության կոռուպցիան, առաջին պլան կգան մարդուն իրավունքները

-Սահմանադրությունը ոչ միայն պետք է հռչակի իրավունքները, այլեւ էդ իրավունքների իրականացման մեխանիզմները, այդ թվում այն պատասխանատու մարմինների պարտավորությունները, ովքեր պետք է իրենց գործողություններով ապահովեն քաղաքացու այդ իրավունքի իրացումը, ասում է ՀՅԴ խմբակցության անդամը։

Պարոն Մինասյանի համար լուրջ չէ քառյակի գործընկերներից երկուսի պահվածքը, որոնք երկար ժամանակ պահանջում էին կառավարման համակարգի փոփոխություն, իսկ այսօր կրկին պաշտպանում են գործող մոդելը

-Հիմա իշխանությունն ասում է՝ ես ուզում եմ դա, փոխանակ մենք ասենք, լավ եթե դու ուզում ես, ապա էս պահանջները դու պետք է անես, մենք ասում ենք՝ չէ, քանի որ դու ուզում ես, մի բան մտածում ես դրա տակ, մենք չենք ուզում։ Սա իմ գնահատմամբ, լուրջ մոտեցում չէ։

Դաշնակցական պատգամավորը կգերադասեր, որ քառյակը Սերժ Սարգսյանի վերարտադրումը բացառող մոտեցումները սահմանադրական երաշխիքների տեսքով դներ փոփոխությունների փաթեթի մեջ

-Եթե քառյակի ուժերը չեն ձեւակերպում էն պահանջները, որ իրենց պատկերացմամբ կարող են բերել երկրի զարգացմանը, հրաժարվում են էդ պահանջներից, նույն ձեւով էլ իրենք մեր համար էդ հարցում արժեք չեն։

Ի դեպ, պարոն Մինասյանը չբացառեց, որ Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունը ինքնաբերաբար կանդրադառնա Լեռնային ղարաբաղի Հանրապետության կառավարման համակարգի փոփոխության վրա:

a1plus.am
11/09/2014

Տպել Տպել