Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային կոչ է արել զսպել Թուրքիային

Fotor0100911448Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ուշադրություն դարձնել սիրիական ճգնաժամում Թուրքիայի մանիպուլյացիաներին: Թուրքիան ուղղակի և անուղղակի կերպով աջակցում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը: Հանձնախումբը նշում է, որ այդպիսով Թուրքիան շարունակում է իր մեկդարյա ցեղասպան գործելաոճը, որը նպատակ ունի ոչնչացնել իր երկրում կամ երկրի սահմաններին մոտ բնակվող քրդերին, հայերին, արաբներին, ասորիներին, ալևիներին և մյուս էթնիկ փոքրամասնություններին:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից Սպիտակ տուն ուղարկված նամակում հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հորդորել է Բարաք Օբամային ԻԼԻՊ-ի դեմ տարվող պայքարից զատ կանգնեցնել Թուրքիային, ով ստեղծված իրավիճակում ահաբեկիչներին օգտագործում է իբրև զինվորներ իր նեոօսմանական քաղաքականությունն իրականացնելու և փոքրամասնություններին ոչնչացնելու, իր տարածաշրջանային ազդեցությունն ավելացնելու ու սահմաններն ընդլայնելու համար: Խաչիկյանի խորին համոզմամբ` այս ամենը հակասում է ԱՄՆ ժողովրդի հիմնարար սկզբունքներին:

«Պարոն Նախագահ, մենք Թուրքիայի վերաբերյալ ստերի կարիքը չունենք և ոչ էլ պարտավոր ենք պասիվ կերպով ընդունել նրա թափանցիկ սուտ ժխտումները: Քոբանիում, Դեր Զորում, Հալեպում, Քեսաբում և Սիրիայի հյուսիսային հատվածներում Անկարայի աճող բռնության վրա աչք փակելու փոխարեն մենք պետք է համառենք, որ Թուրքիան դադարեցնի իր աջակցությունն ԻԼԻՊ-ին, վերջ դնի Սիրիայում իր միջամտությանն ու առանց նախապայմանների բաց անի իր սահմանը»,- նամակում գրել է Քեն Խաչիկյանը:

armenpress.am

Տպել Տպել