Սպիտակ տունը ցուցադրության կհանի Հայոց ցեղասպանության որբերի գորգը

aramԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Կոնգրեսի և հայ համայնքի երկար ամիսների ճնշումների արդյունքում, Սպիտակ տունը վերջապես պատրաստվում է ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը:

Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Նախագահը հստակ որոշում ունի կայացնելու: Եթե Հայոց ցեղասպանության որբերի գորգը հրապարակայնորեն ցուցադրելու մասին Նախագահ Օբամայի որոշումը իրական առաջընթաց է խորհրդանշում, ապա նա այսուհետ պարզ և ազատորեն կխոսի Հայոց ցեղասպանության` այն ահասարսուռ, բայց դեռ անպատիժ մնացած հանցագործության մասին, որի հետևանքով ստեղծվել է այն (գորգը)»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Նա միաժամանակ նկատել է, որ եթե, ընդհակառակը, ԱՄՆ Նախագահի որոշումը ամերիկյան ժողովրդին տված խոստումից խուսափելու հերթական ժեստն է, ապա դա անմիջապես պարզ կդառնա Օբամայի հետագա գործելակերպում:

Տպել Տպել