Մրցանակն այս տարի կշնորհվի Մորգենթաուների ընտանիքին

Fotor1101185258ԱՄՆ Հայ դատի Արևելյան շրջանի հանձնախումբն իր ամենամյա ութերորդ ընդունելությանը «Ազատության» մրցանակ կշնորհի Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի ընտանիքին և հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուին:

Ինչպես հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտոնական կայքը, ընդունելությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին Նյու Յորք քաղաքում:

«Գնալով իր պապի հետքերով` պարոն Ռոբերտ Մորգենթաուն և նրա ընտանիքը շարունակում են լինել Հայ դատի աչալուրջ ջատագովները` Հայոց ցեղասպանության և մյուս բոլոր անարդարությունների մասին ճշմարտությունը ներկայացնելով իշխանություններին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի Արևելյան ափի հանձնախմբի նախագահ Ստեփան Մեսրոպյանը:

«Ազատության» մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և ամերիկահայ համայնքին հուզող մյուս հարցերում: Այս մրցանակին են արժանացել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան, Փուլիցերյան մրցանակի դափնեկիր Սամանթա Փաուերը, ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ԱՄՆ նախկին սենատոր Էլիզաբեթ Դոուլին, բարոնուհի Քերոլայն Քոքսը և այլք:

armenpress.am

Տպել Տպել