Հարցեր ֆինանսների փոխնախարարին

Fotor1103135951Արծվիկ Մինասյանը կարևորում է առողջապահության ոլորտում ծրագրային բյուջետավորումը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի հետ քննարկվում է 2015թ. բյուջեն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի շարք հարցեր ուներ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին առողջապահության ոլորտի բյուջեի մասին:

Պատգամավորի առաջին հարցը վերաբերում էր ծրագրային բյուջետավորմանը, թե արդյո՞ք առողջապահության նախարարությունը կարողանում է բավարար չափով ներկայացնել ոչ ֆինանսական այն ցուցանիշները, որոնք պետք է հիմք հանդիսանան ֆինանսավորման համար:

Մյուս հարցը վերաբերում էր այն փաստին, որ առաջին անգամ բյուջեում հարկային ծախսումների հետ կապված արտոնություններ կան, որոնց հարկերը չեն մուտքագրվելու բյուջե, և որքանով է դա արդյունավետ:

Հաջորդ հարցը վերաբերում էր դեղերի վրա սահմանված ակցիզային դրոշմանիշերին, որի կապակցությամբ դեղերի ներկրմամբ զբաղվող ընկերությունները աղմուկ են բարձրացրել, որ դեղերի գների աճ է տեղի ունենալու: «Արդյոք ֆինանսավորման ժամանակ հաշվի առնվե՞լ է այդ փաստը, թե՞ ոչ, և կառավարությունը նախատեսո՞ւմ է այս ուղղությամբ մեղմել քաղաքականությունը»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:

Տպել Տպել