ՀՅԴ-ն նոյեմբերի 12-ին կանգնելու է «Դեմ եմ»-ի կողքին

Fotor0717143022Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է նոյեմբերի 12-ին միանալ «Դեմ եմ» շարժման երիտասարդներին՝ պահանջելու համատեղությամբ աշխատող դասախոսների եւ գիտաշխատողների խնդրի լուծումը:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր, կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ ակտիվ պայքարող Արծվիկ Մինասյանը նշեց, որ եթե քաղաքացիական նախաձեռնությունն ակցիա է կազմակերպում, իրենց խմբակցությունը բնականաբար երիտասարդների կողքին է:

«Մյուս ուժերի անունից չեմ կարող խոսել, բացի դրանից՝ մենք կուտակայինի հարցով արդեն դիմել ենք Սահմանադրական դատարան»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի՝ կուտակայինի հարցով պատգամավորների ներկայացրած բողոքի քննությունը մարտի 31-ից սկսելուն, Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ որոշումը ստանալուց հետո կարող է միայն մեկնաբանել:

news.am

Տպել Տպել