Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը «Պայքար բռնութեան մշակոյթի դէմ» դասընթացին

երիտասարդ Միջազգային Ֆալկոն Շարժում – Ընկերվարական Դաստիարակչական Միջազգայնական կազմակերպութեան հրաւէրով 2014 թ. նոյեմբերի 16-23-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդափեշտում տեղի ունեցաւ դասընթաց «Պայքար բռնութեան մշակոյթի դէմ» նիւթով։

Հ.Յ.Դ. Երիտասարդականը դասընթացին մասնակցեց մէկ ներկայացուցչով` Սուսաննա Մովսիսեան, Արցախից։

Դասընթացին մասնակցել են 22 պատուիրակներ տարբեր երկրներից, ինչպէս Վրաստան, Շուեդիա, Ալբանիա, Սենեգալ, Մակեդոնիա, Սերբիա, Գերմանիա և այլ։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչն իր ելոյթում մանրամասնօրէն նկարագրել է Դաշնակցութեան պատանեկան միութիւնների գործունէութիւնը, շեշտելով, որ դաստիարակութեան հիմքում դրուած է խտրականութեան և բռնութեան դէմ պայքարը, խաղաղութեան կարևորութիւնը, հանդուրժողականութիւնը և այլն։ Մովսիսեանը ներկայացրել է սպայ Գուրգէն Մարգարեանի սպանութիւնը, որը տեղի ունեցաւ հէնց Բուդափեշտում և, որը անհանդուրժողականութեան և բռնութեան ցայտուն դրսևորում է ադրբեջանցիների կողմից։

Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչը պատմել է Հայոց ցեղասպանութեան մասին, նշել, որ Թուրքիան ցարդ չի ընդունում իր մեղքը, աւելին` շարունակում է ատելութիւնը հայերի նկատմամբ, որի ապացոյցն է Հրանտ Դինքի սպանութիւնը և, առաջարկել մասնակիցներին լուսանկարուել Հայոց ցեղասպանութեան ճանաչումը պահանջող պաստառով, որը ընդառաջուել է մասնակիցների կողմից։

Տպել Տպել