«Դրանով Կենտրոնական բանկն ուզում է ասել, որ խուճապի մատնվել պետք չէ, մենք ունենք անհրաժեշտ պաշարները և կարող ենք ապահովել արտարժույթի պահանջարկը, որպեսզի տատանումները կտրուկ չլինեն»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ԿԲ-ի երեկվա հայտարարությունը, որ յուրաքանչյուր օր սակարկության միջոցով իրականացվելու է արտարժույթի վաճառք՝ նախապես հրապարակած առավելագույն քանակով:
Նրա կարծիքով՝ Կենտրոնական բանկը դա անում է, որպեսզի շուկայից հանի խուճապային տրամադրությունները և սպեկուլյատիվ նկատառումները:
«Այն բոլոր սուբյեկտները, ովքեր խուճապային տրամադրություններով արտարժույթ ձեռք կբերեն, կարող են հետագայում նաև վնասներ կրել արտարժութային կուրսի իջեցման հետևանքով»,- հավելեց նա:
1in.am







