Վերջին հրաժեշտ Վահան Հովհաննիսյանին

վահանԿոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կայացավ վերջին հրաժեշտը Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին:

Վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր ելույթի խոսքում անդրադարձավ Վահան Հովհաննիսյան դիվանագետի արժանիքներին:

Ներկա էին նաև հասարակական, քաղաքական, դաշնակցական, մշակույթի ու արվեստի գործիչներ, պետական պաշտոնյաներ Հայաստանից և Արցախից, ԱԺ նախկին գումարումների պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, ընկերներ, մարտական ընկերներ, գործընկերներ, դասընկերներ, համակուրսեցիներ, լրագրողներ:Վահան վերջին

Ոմանք նրա հետ վերջին հրաժեշտի համար եկել էին Եվրոպայից, ԱՄՆ-ից ու Լիբանանից:

Վահան Հովհաննիսյանի մարմինն ամփոփող դագաղի մոտ այս ընթացքում պատվո պահակ էին կանգնել դաշնակցականներ, իսկ Նիկոլ Աղբալյան միության երիտասարդները՝ դրոշներով:

Հրաժեշտի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանը եւ Հ. Թումանյանի անվան Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:վահան333

Երևանի քաղաքային պանթեոնում, հողին հանձնվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ազգային քաղաքական, հասարակական գործիչ Վահայն Էդուարդի Հովհաննիսյանի մարմինը:

Վահանը հուղարկավորվեց հոր՝ ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, քաղաքական գործիչ, հրապարակախոս և ականավոր մտավորական Էդուարդ Հովհաննիսյանի կողքին:

Վահան Հովհաննիսյանի ընկերները նրան անմահություն ճանապարհեցին «Վերքերով լի ջանֆիդա եմ» երգով:

Տպել Տպել