Ալիևի բռնապետությունը նոր պատերազմ է հրահրում

Fotor0831221524Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնելու հարցում կամք չդրսեւորելու մեջ:

Այս մասին Համբարյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ խմբի միջոցով գործող միջազգային հանրությունն ունի իշխանություն, բայց չունի կամք` Ալիևին կանգնեցնելու համար»,-նշել է Համբարյանը:

Ավելի վաղ արած գրառման մեջ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրենը նշել է, որ Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, որը կիսում է ԵԱՀԿ արժեքները և աջակցում է միջազգային հանրության խաղաղության փնտրտուքներին: Մինչդեռ Ադրբեջանն իսկակական բռնապետություն է, որը հրահրում է նոր պատերազմ:

Տպել Տպել