Հանդիպում` Իրանի դեսպանատանը

FotorCreatedՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՅԴ ներքաղաքական օրակարգը, միջազգային զարգացումների առնչությամբ ՀՅԴ տեսակետները ներկայացնելու նպատակով նախաձեռնել է հանդիպումների շարք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանն ու Պետրոս Մեղրյանը հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ:

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը կարևորվել է Իրանի Իսլամական Հանրապետության էական դերակատարությունը տարածաշրջանում` անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ, ընդգծեց երկու բարեկամ երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային համագործակցության դաշտերի ընդլայնման կարևորությունը:

ՀՅԴ պատվիրակները ներկայացրել են սահմանադրական բարեփոխումներին միտված` Դաշնակցության մոտեցումներն ու դիրքորոշումները, ներքաղաքական իրավիճակի գնահատականները:

Պարոն Մոհամմադ Ռեիսիին, հաստատելով երկու երկրների կայուն բարեկամական հարաբերությունների իրողությունը, շեշտել է տնտեսական համագործակցության առկա ծրագրերի իրագործման կարեւորությունը՝ դրանք դիտելով իբրև շահեկան երկու երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ապահովման առումով:

ՀՅԴ ԳՄ մամլո դիվան
12/02/2015

Տպել Տպել