Ցեղասպանությանը նվիրված համաժողով Նյու Յորքում

100Մարտի 13-15-ը Նյու Յորքի Marriott Marquis հյուրանոցում տեղի կունենա «Պատասխանատվություն 2015» միջազգային համաժողովը, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համաժողովը բաղկացած կլինի 12 զուգահեռ հարթակներից՝ դասախոսություններից և դրանց համընթաց լուսանկարչական ցուցահանդեսներից:

Համաժողովը կքննարկի պատասխանատվության թեման՝ անարդարությանը դիմադրելու և նորեր ցեղասպանությունները կանխելու նպատակով:

«Պատասխանատվություն 2015» համաժողովը կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ Արևելյան նահանգների Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի հովանու ներքո:

Տպել Տպել