Ժամանակ գտեք և ընթերցեք

Գիրք նվիրելու օրվա առթիվ ՀՀ վարչապետը կառավարության անդամներին է նվիրել Վահան Հովհաննիսյանի վեպը

Fotor01010134725Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը գիրք նվիրելու օրվա կապակցությամբ կառավարության անդամներին նվիրեց Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը:

«Արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում նշում ենք գիրք նվիրելու օրը: Այդ կապակցությամբ ձեզ նվիրել եմ Վահան Հովհաննիսյանի վեպը, շատ կարևոր է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախօրեին ժամանակ գտեք և ընթերցեք այն»,՝ կառավարության նիստի մեկնարկին դիմելով գործադիրի անդամներին՝ նշեց Հովիկ Աբրահամյանը:

*****
2013 թվականի հոկտեմբերի 10-ին «Զանգակ» հրատարակչության գրախանութում տեղի ունեցավ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպի շնորհանդեսը։

Տպել Տպել